Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի թիվ 3 միջնակարգ դպրոցում գրանցվել է դանակահարության դեպք: NEWS.am-ին Ոստիկանությունից հայտնեցին, որ Գեղարքունիքի մարզային վարչության հերթապահ մասում` ապրիլի 18-ին, ժամը 12.00-ի սահմաններում 18-ամյա երկու աշակերտների` Թորգոմ Քոլոզյանի եւ Նարեկ Դարբինյանի միչեւ տեղի ունեցած վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ:
Ոստիկանության փոխանցմամբ` Գավառի բժշկական կենտրոնից Ժամը 12:45 ահազանգ է ստացվել այն մասին, որ Թորգոմ Քոլոզյանը իրենց մոտ է տեղափոխվել գլխի վնասվածքով եւ ազդրի ստորին մեկ երրորդականի ծակած-կտրած վերքերով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նախապատրաստվում են նյութեր, կատարվում է նախաքննություն:
Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Կարապետյանի հավաստմամբ` այժմ իրենց մոտ գտնվող Թորգոմ Քոլոզյանի առողջական վիճակը բավարար է:




























