Աշխարհի ամենագեր մարդը` 42-ամյա բրիտանացի Քիթ Մարթինը սկսել է դիետա պահել: Առավոտյան նախաճաշին 8 հոթ-դոգ ուտող տղամարդն այնքան գեր է, որ արդեն ունակ չէ վեր կենալ անկողնից: Արդեն 11 տարի է, նա տնից դուրս չի գալիս:

Տղամարդու քաշը 368 կգ է:

Իր մանկական լուսանկարներից ոչ մեկում բրիտանացի Քիթ Մարթինը գեր չէ: Նա սկսել է գիրանալ դեռահասության տարիներին, անմիջապես մոր մահից հետո, որը խորապես ցնցել էր նրան, հաղորդում է TOP NEWS-ը:

Նորմալ կենսագործունեության համար Քիթին անհրաժեշտ է բժիշկների, այդ թվում բուժեղբայրների, «շտապօգնության» բրիգադի ամենօրյա օգնությունը (ընդհանուր թվով 18 մարդ): 4 բուժեղբայրներ այցելում են նրան օրական երկու անգամ: Իսկ երեք բուժքույրերը, ովքեր օգնում են տղամարդուն լվացվել, հագնվել եւ անցնել անհրաժեշտ բժշկական ստուգումները, նրան են այցելու շաբաթական երեք անգամ: