Հարավային Օսիայի նորընտիր նախագահ Լեոնիդ Տիբիլովն, այսօր` ապրիլի 19-ին, անցել է իր պարտականությունների կատարմանը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել կառավարության շենքում: Տիբիլովը խորհրդարանի պատգամավորների եւ դատավորների ներկայությամբ երդվել է հարգել մարդու իրավունքները, հետեւել Սահմանադրությանը, պաշտպանել Հարավային Օսիայի անկախությունը:
Տիբիլովը նախագահ է ընտրվել կրկնակի ընտրությունների արդյունքում, որոնք կայացել են այս տարվա մարտ-ապրիլին: Երկրորդ փուլում, պաշտոնական տվյալներով, նա հավաքել է ընտրողների 54 տոկոսի ձայները:




























