Թաիլանդի խորհրդարանի նիստի ժամանակ, դահլիճի մեծ մոնիտորի վրա կանոնակարգով նախատեսված պատկերի փոխարեն պոռնո է հայտնվել:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, խորհրդարանականները դադարեցրել են նիստը եւ պահանջել մանրակրկիտ հետաքննել սկանդալային միջադեպը: Նախնական վարկածով, պատգամավորներին իրենց գործունեությունից փորձել են շեղել հաքերները:

Նիստերի դահլիճում պոռնոն տեւել է մի քանի վայրկյան, սակայն ներկաներից մեկը հասցրել է այն նկարահանել բջջային հեռախոսով, ապա այն տեղադրել ինտերնետում: