Երեսնամյա ամերիկուհի Նատաշա Մերի Հարիսը մահացել է Coca-Cola-ի չարաշահումից:

Ինչպես տեղեկացնում է nzherald.co.nz-ը,  Հարիսն օրական մոտ 10լ Coca-Cola է խմել, ինչը հանգեցրել է ուժասպառության, գրգռվածության եւ մշտական սրտխառնոցների: Հարիսն սկսել է առողջությունից բողոքել մոտ մեկ տարի առաջ, սակայն ընտանիքում դա կապել են գինեկոլոգիական խնդիրների եւ ութ երեխաների խնամքի հետ:

Մահացած կնոջ մոտ բժիշկները ծանր կախվածության ախտանշաններ են նկատել: Չխմելով ավանդական ըմպելիքը` կինն ավելի գրգռված եւ թուլացած է իրեն զգացել: Բժիշկները մահվան պատճառ են համարել «կոֆեինից թունավորումն ու ծանր հիպոկալեմիան»: