Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանում ապրիլի 20-ին  բացվում է հայ գեղանկարչուհի Սոնա Բանոյանի ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին, որը բաց կլինի մինչեւ մայիսի 7-ը, կներկայացվեն բատիկայի աշխատանքներ` ձեռագործություն, ինչպես նաեւ գոբելեններ:

Սոնա Բանոյանի անձնական ցուցահանդեսները նախկինում անցկացվել են Դամասկոսում (1994 թ.), Լոզանում (1999 թ.), ինչպես նաեւ Ֆրանսիայում հայկական մշակույթի օրերի շրջանակում (2000 թ.):