Մոսկվայում տեղի է ունեցել գործարարի եւս մեկ սպանություն. հրաձգության է ենթարկվել «Կոնսուլտանտ ստրախովանիե»  ապահովագրական ընկերության գլխավոր տնօրեն Շամիլ Խան Բեսաեւը:

Նա սպանվել է ապրիլի 20-ի գիշերը` Մոսկվայում, սեփական տան մոտ: Բեսաեւի մարմինը երեք հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր մոսկովյան ժամանակով  ժամը մոտավորապես 01:00-ին, հայտնում է gazeta.ru-ն:

Ըստ հետաքննության վարկածի`  սպանությունը պատվիրված բնույթ է կրում, քանի որ գործարարի մոտ հայտնաբերվել էին արժեքավոր իրեր` թանկարժեք ժամացույց եւ դրամապանակ:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ի ցերեկը Մոսկվայում  հրաձգության էր ենթարկվել եւս մեկ ձեռնարկատեր` Իլգար Ալիեւը: