«Թալիբան» շարժումը խոստացել է վրեժ լուծել ամերիկյան զինվորականներին աղմկահարույց լուսանկարների համար, որտեղ ամերիկյան զինվորները նկարվել էին իրենց սպանած թալիբների դիակների մոտ: Շարժումը իրենց «ընկերների» մարմնի մասերով լուսանկարներն անվանել է անմարդկային:
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը խնդրել է «արագացնել» կոալիցիոն զորքերի իրավասությունները տեղական անվտանգության ուժերին փոխանցելու գործընթացը: Նա վստահ է, որ դա միակ միջոցն է հակասությունների դադարեցման համար, հայտնում է «Միրը»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, լրատվամիջոցներում հայտնվել էին լուսանկարներ, որոնք վկայում էին ամերիկյան զինվորների` սպանված աֆղանցիների մամինների նկատմամբ լկտի վերաբերմունքի մասին: Լուսանկարներն արվել էին Աֆղանստանում ամերիկյան ստորաբաժանման զինվորների կողմից` 2010 թվականին: Աղմկահարույց 18 լուսանկարների մի մասը հրատարակել էր ամերիկյան Los Angeles Times-ը:
Նկարներից մեկում երկու զինվորներ չոքել են դիակի մոտ: Նրանք մազերից բարձրացնում են սպանվածի գլուխը եւ դեմքը շրջում օբյեկտիվի ուղղությամբ: Ընդ որում, ամերիկյան զինվորներից մեկը ժպտում է: Մյուս նկարում զինվորները բռնում են աֆղանցու կտրված ոտքերը, հաջորդում`ձեռքը,առանձնացնելով միջնամատը:
ԱՄՆ-ի ռազմական իշխանությունները լուսանկարներն անվանել են «վրդովեցուցիչ» եւ խոստացել են հետաքննություն վարել: Այդ լուսանկարների զինվորների մեծամասնության ինքնությունն արդեն հաստատված է:

Թաթայի համերգը՝ կարմիր գծեր ստուգելու փո՞րձ. մարդիկ չեն ընդունում Հ1-ի ներողությունը I ԼՈՒՐԵՐ I20:00

«Ուժեղ Հայաստան»–ը հրատապ մամուլի ասուլիս է հրավիրել

ԵԽԽՎ-ն Ծառուկյանի առաջնորդած ԲՀԿ-ի օգտին եզրահանգումներ է արել I ԼՈՒՐԵՐ I 16:00

Բենզինի գինը Հայաստանում նոր ռեկորդ է հատում. 600՝ «Ռեգուլյարը», 620՝ «Պրեմիումը» I ԼՈՒՐԵՐ I 14:00

Հանրայինը ներողություն խնդրեց Թաթայի համերգը պատերազմի տարելիցին ցուցադրելու համար I ԼՈՒՐԵՐ I 12:00
Նմանատիպ հոդվածներ

Լոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի

ԵԽԽՎ զեկույցում պարգևավճարները, դրամաշնորհները որպես հանրային ռեսուրսի չարաշահում է գրված. Մելոյան

Անգամ Եվրոպան չի ուզում Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ–ին պաշտպանել. «Ուժեղ Հայաստանը»՝ ԵԽՎՎ զեկույցի մասին
Կարդացեք նաև

Փաշինյանը Իրական Հայաստանի վերաբերյալ հանդիպում է ունեցել աշակերտների և ուսանողների հետ (վիդեո)

Այս տեմպերով՝ Ադրբեջանը շուտով կարող է պահանջել նաև «Եռաբլուրի» վերացումը․ Ստեփան Դանիելյան

Ֆրանսուա Օլանդը չի բացառել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին իր մասնակցությունը

Հայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. Կոնջորյան

Կաթողիկոսի հնարավոր հանգստի կոչումը պետք է լինի միայն Եկեղեցու իրավասու մարմինների կողմից. 3 եպիսկոպոսների հայտարարությունը

Հունգարիայի վարչապետը զրկվել է անձեռնմխելիությունից














