Մեկ ցենտանոց մետաղադրամը աճուրդում վաճառել են $1.5 միլիոն դոլարով: Աճուրդը տեղի է ունեցել ԱՄՆ-ում` Heritage Auctions աճուրդի տանը:
Առասպելական գնով վաճառված մետաղադրամը 14 հազվադեպ նմուշներից մեկն է, որը թողարկել էր ԱՄՆ-ի դրամատունը 1792 թվականին: Այն պատրաստված է պղնձից, իսկ կենտրոնում կա արծաթի փոքրիկ համաձուլվածք, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
2012 թվականի հունվարին մեկ այլ մետաղադրամ ամերիկյան Ֆլորիդա նահանգի աճուրդում վաճառվել էր $1,38 միլիոնով: 1793 թվականի ցենտն ավելի վաղ պատկանել էր Բալթիմորի բանկիր Լուիս Էլիասբերգին, որն ստացել էր «մետաղադրամների արքա» մականունը: Էլիասբերգի հավաքածուում եղել են ԱՄՆ-ի դրամատան թողարկած մետաղադրամների բոլոր տեսակները: Մինչ օրս այդ ձեռքբերումը ոչ ոքի կրկնել չի հաջողվել:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























