Յոկոհամա ճապոնական քաղաքում գազանաբար սպանվել է 19-ամյա ռուս աղջիկ: Աղջկա կրծքին եւ փորին դանակի բազմաթիվ հարվածներ են հասցվել: Տեղական ոստիկանությունը հայտնել է, որ բնակարանում, որտեղ հայտնաբերվել էր աղջիկը, հայտնաբերվել էր նաեւ նրա գրանցման քարտը, սակայն զոհի անունը դեռ չի հայտնվում:
Ըստ «Նովիե իզվեստիա» հրատարակչության տվյալների` քննիչները ձեռնամուխ են եղել ոստիկանություն զանգահարած ճապոնացուն հարցաքննելուն, որը հայտնել էր, որ իր ծանոթ ռուս աղջիկը ձեռքը կտրել է դանակով:
Նշվում է, որ տունը, որտեղ տեղի էր ունեցել դեպքը, գտնվում է Յոկոհամայի ամենաբանուկ թաղամասերից մեկում, այնտեղ են գտնվում մեծ քանակությամբ խանութներ եւ ժամանցային հաստատություններ:




























