Բրյուսելում ISAF-ի նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը, հայտնում է Posta թերթը:

«Հանդիպմանը  մենք քննարկեցինք տարածաշրջանում իրավիճակը եւ  ղարաբաղյան հիմնախնդիրը: Մենք ընդհանուր հայացքներ ունենք շատ հարցերի վերաբերյալ: Հանդիպումը հաջող անցավ», – ասել է Դավութօղլուն թուրք լրագրողներին: