Ինդոնեզիայի ափերի մոտ 5,3 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել:
Ըստ ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության հաղորդման` ստորերկրյա ցնցումները գրանցվել են ապրիլի 19-ի երեկոյան Թերնաթե կղզու մոտ` 12,1 կմ խորության վրա:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Թերնաթեից (Կոթա Թերնաթե) 115 կմ հյուսիս-արեւելք:
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել: Մերձափնյա շրջաններում ցունամիի վտանգի մասին եւս չի հաղորդվել:




























