Թուրքիայի Ադանա քաղաքում Facebook սոցիալական ցանցը պատճառ է դարձել, որ երկու թուրք աղջիկներ դանակներով հաշիվներ պարզեն:
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, աղջիկները, ովքեր սիրահարված են եղել նույն տղային, որոշել են հաշիվներ պարզել, բայց արդեն ոչ թե վիրտուալ կյանքում, այլ իրական:
Զիջման չգնացող կողմերի միջեւ վեճ է ծագել, որն ավարտվել է դանակահարությամբ: Աղջիկներից մեկը հայտնվել է հիվանդանոցում, իսկ մյուսը ցուցմունքներ է տալիս ոստիկանությունում:




























