Գլենդել քաղաքի քարտուղար Արտաշես Քասախյանը  կվարի ապրիլի 25-ին Կապիտոլիումում կազմակերպվելիք  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը, հաղորդում է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Միջոցառումն անցկացվում է Կոնգրեսի հայկական խմբի եւ ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների համագործակցությամբ, ինչպես նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության աջակցությամբ:

Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արեւլյան թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանն էլ նույն օրը հրավիրվել է Սենատ` առավոտյան աղոթք կատարելու համար: