Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 34-րդ կմ-ին, ապրիլի 19-ին, ժամը 19.15-ի սահմաններում, «ԿամԱԶ-5320»  մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21213»  մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդները եւ «ՎԱԶ-21213»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: