Արմեն Հարությունյանը, ով մեկուկես տարի գաղութում է եղել «ահաբեկչության հանցակցության» համար, քանի որ 2004թ. օգոստոսին երկու մահապարտներին մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանի չվերթի տոմս էր վաճառել, կրկին մեղադրվում է քրեական գործում, այս անգամ` խարդախության համար, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Հիշեցնենք, Մոսկվա-Սոչի եւ Մոսկվա-Վոլգոգրադ չվերթները 2004թ. օգոստոսի 24-ին պայթեցրել էին Սացիտա Ջեբիրխանովան եւ Ամանաթ Նագաեւան: Այդ ժամանակ 2 ինքնաթիռների բոլոր ուղեւորները զոհվել էին` ընդհանուր թվով` 90 մարդ: Տոմսերը նրանք ձեռք էին բերել Հարությունյանից: Ավելի ուշ նրան, ինչպես նաեւ «Սիբիր» ավիաընկերության անվտանգության ծառռայության աշխատակից Նիկոլայ Կորենկովին դատապարտել էին 18 ամսվա ազատազրկման:
Առայժմ հայտնի չէ, թե ինչպես է Հարությունյանը «դուրս եկել» Դոմոդեդովոյի բարաքում բնակվող հաշմանդամ Վերեշչագինի դեմ:
Մի քանի տարի առաջ հիվանդ մարդը, ի վիճակի չլինելով ինքնուրույն հոգալ իր կարիքները, որոշել էր հոգեբուժական հիվանդանոցի հիվանդ դառնալ, թեեւ հոգեպես միանգամայն առողջ էր եղել: Նրա մոտ հիվանդանոց է եկել Իրինա Ալեքսեեւնան` ներկայանալով որպես Դոմոդեդովոյի սոցպաշտպանության աշխատակից: Նա նրան ծանոթացրել է Իրինա Կարպուխինայի հետ, որը համաձայնել է բնակվել հաշմանդամի տանը եւ հոգ տանել նրա մասին:
Դոմոդեդովոյի սոցպաշտպանության ոչ մի բաժնում Իրինա Ալեքսեեւնա անունով աշխատակից չի գտնվել, իսկ Իրինա Կարպուխինան մասնավոր գործակալ է: Նա նաեւ, համաձայն որոշ տվյալների, Հարությունյանի քաղաքացիական կինն է:
Հաշմանդամին խնամքի տակ առնելիս չեն շտապել, բայց նրա դրամարկղից անմիջապես հանել են 250 հազար ռուբլի, իսկ հետո տարել նոտարի մոտ, որի ներկայությամբ Կարպուխինայի անվանն են փոխանցել հաշմանդամի ողջ ունեցվածքի գլխավոր լիազորագիրը: Հաշմանդամին խնամելու համար վարձել են Ֆայա անունով կնոջը, որն Ուզբեկստանից էր ժամանել:
Իմանալով այդ ողջ պատմության մասին, Վերեշչագինը որոշել է դիմել դատախազություն: Նա պատմել է, որ առաջին անգամ Հարությունյանին տեսել է, երբ հայտարարություն էին տալիս ոստիկանությունում` հաշմանդամի բնակարանի հետ կապված մեքենայության մասին: Նա անմիջապես սկսել է գլուխ գովալ, թե օդանավեր է պայթեցրել:
«Այդ հայը հանկարծ սկսեց հարձակվել ինձ վրա: «Ինձ ամբողջ աշխարհն է ճանաչում: Ես մարդկանցով լի երկու օդանավ եմ «վարի տվել»,- ասել է կինը, հավելելով. «Ես սկզբում մտածեցի, խաբո՞ւմ է, վախեցնո՞ւմ է, թե՞ հոգեկան է: Ո՞վ է գլուխ գովում նման բանով»:
Դեռ հետաքննություն է ընթանում, իսկ Կարպուխինը, ով շարունակում է ռիելթոր աշխատել, արդեն հասցրել է բարաքի սեփականատեր դառնալ, որտեղ ապրում է Վերեշչագինը:




























