Երեւանի պետական համալսարանում,ապրիլի 11-ին,արձանագրվել է թոքային տուբերկուլոզի դեպք: Հիվանդնուսանողական պոլիկլինիկայից ուղեգրվել է ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ ախտորոշվելու եւ բուժում ստանալու համար:

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայումս հիվանդը գտնվում է «Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի թերապեւտիկ բաժանմունքում, ստանում է համապատասխան բուժում: Հիվանդի վիճակը բավարար է: Համալսարանի բոլոր կոնտակտավորներն անցել են ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն: Արդյունքում կասկածելի դեպքեր կամ հիվանդներ չեն հայտնաբերվել:

Ապրիլի 19-ին առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների կողմից իրազեկման աշխատանքներ են տարվել Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ:

Նշենք, որ տուբերկուլոզը վարակիչ հիվանդություն է, որի աղբյուրը թոքային տուբերկուլոզով հիվանդն է: Հիվանդությունը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Տուբերկուլոզը բուժելի է, բուժումը Հայաստանում` անվճար: