Սաուդյան Արաբիայի իշխանությունները հրաժարվել են ընդունել «Ալ-Կաիդայի» սպանված պարագլուխ Ուսամա բեն Լադենի այրիներին եւ երեխաներին:

Ավելի վաղ բեն Լադենի երեք այրիներին ու երկու դուստրերին Պակիստանում դատապարտել էին 45-օրյա բանտարկության` երկրի տարածքում ապօրինի բնակվելու մեղադրանքով: Բեն Լադենի այրիներից երկուսը Սաուդյան Արաբիայի հպատակներ են, եւս մեկը` Եմենի:

Բեն Լադենի ընտանիքի բանտարկության ժամկետն ավարտվել է այս շաբաթ, սակայն միայն այժմ է հայտնի դարձել, որ Սաուդյան Արաբիան պատրաստ չէ ընդունել նրանց: Պաշտոնական Էր-Ռիյադը հասկացրել է Իսլամաբադին, որ ապագայում պետք է նրանց արտաքսել միայն երրորդ երկրի միջոցով, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը»: