Թել-Ավիվի ծովափում մի քանի տղամարդկանց հետ հերթով սեքսով զբաղված կինն իր անվայել արարք համար կկանգնի դատարանի առաջ, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները: Իսկ ահա դեռահասների գործողություններում, ովքեր մասնակցել են խմբակային օրգիային, ոստիկանությունը հանցակազմ չի գտել:

Քննիչների հետ զրույցում կինը հայտարարել է, որ չի արել այնպիսի բան, որը կխանգարեր մյուս հանգստացողներին: Նա պատմել է, որ ծովափում սեռական կապի մեջ է մտել միայն մեկ տղամարդու հետ, ով իր ընկերն է: Բացի այդ, ամեն ինչ տեղի է ունեցել ափից բավական հեռու:

Կինը, ով հայտնի է որպես էսկորտ-ծառայություններ մատուցող, պնդել է, որ գիտակցել է, թե ինչ է արել, իրեն չեն ստիպել եւ ինքը սեքսով է զբաղվել իր կամքով: Միաժամանակ նա զարմանք է հայտնել, որ իր արարքը նման սկանդալ է առաջ բերել, հաղորդում է NEWSru.com-ը:

Ոստիկանության ներկայացուցիչները կնոջ հետ զրույցից հետո հայտարարել են, որ ոչ մի սարսափելի բան չկա, որ երիտասարդ կինը սիրաբանել է մի քանի դեռահասների հետ եւ մեկ անգամ սեռական կապի մեջ մտել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվի Բուգրաշով ծովափում երկու շաբաթ առաջ խմբակային օրգիա է տեղի ունեցել, որն իսրայելական լրատվամիջոցների քննարկման առարկան է դարձել: Հաղորդվում է, որ օրը ցերեկով ծովափում գտնվողները երկար ժամանակ ստիպված են եղել դիտել, թե ինչպես է կիսամերկ կինը հերթով սեքսով զբաղվում մի քանի տղամարդկանց հետ: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Իսրայելի հեռուստատեսության երկրորդ ալիքը զրուցել է ականատեսների հետ եւ հրապարակել նրանց կողմից արված լուսանկարները: Օրգիայի ինչ-որ պահի սպիտակ վերնաշապիկ հագած եւ առանց ներքնաշորի կինը բացականչել է. «Բոլոր տղամարդիկ քաք են, նա դավաճանել է ինձ»:

Ծովափում խմբակային սեքսի դեպքի մասին առաջինը Haaretz թերթին պատմել է դատախազության ներկայացուցիչը, ով նույնպես ծովափում է եղել: Նրա խոսքով, ինքը ոստիկանություն է կանչել, սակայն իրավապահներն այդպես էլ չեն եկել:

Ականատեսների ներկայացմամբ, օրգիայի մասնակից կինը բարձր ծիծաղել է, կատակով ավազ է լցրել իր զուգընկերների վրա, իսկ հանգստացողների մեկի դիտողությանը, նա բացականչել է, որ ինքն «ազատ կին է» եւ կարող է իր մարմնի հետ անել ինչ ուզում է:

Ականատես կինը հաստատել է, որ խմբակային սեքսը տեղի է ունեցել բազմաթիվ մարդկանց աչքի առաջ, այդ թվում երեխաների:
Թել-Ավիվի ոստիկանությունը քննություն է վարում, քննվում է նաեւ բռնաբարության վարկածը, քանի որ կինը, հնարավոր է, գտնվել է անօգնական վիճակում` ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ եւ չի գիտակցել, թե ինչ է տեղի ունենում:

Ոստիկանները ականատեսներին կոչ են արել ներկայանալ ոստիկանություն եւ պատմել, թե ինչ է եղել: