Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության  եւ Կենտրոնականի բաժնի ծառայողները ապրիլի 20-ին, ժամը 09.30-ին, սուր-կտրող գործիքով հարվածելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 43-ամյա Կարեն Կ.-ին: NEWS.am-ին Ոստիկանությունից հայտնեցին, որ 2011 թ. նոյեմբերի 14-ին, ժամը 01.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-պատռած թափանցող վերքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 27-ամյա Մերուժան Դ.-ն: Պարզվել է, որ նոյեմբերի 13-ին, ժամը 23.00-ին, Բրյուսովի փողոցում անհայտ անձը վիճաբանել է Մերուժան Դ.-ի եւ նրա ընկերոջ` 20-ամյա Ժիրայր Ա.-ի հետ, որի ընթացքում սուր-կտրող գործիքով հարվածել է Մերուժան Դ.-ին: Կարեն Կ.-ն   խոստովանել է, որ հանցագործությունը կատարել է ինքը, նա ձերբակալված է: Հանցագործության գործիք  դանակն առգրավվել է:

Նախաքննությունը շարունակվում է: