«Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը քննադատել է գործող իշխանությունների քաղաքականությունը:
Քննադատությունը հնչեցվել է Այնթափ գյուղի բնակիչների հետ ապրիլի 20-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպման ընթացքում, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Նշենք, որ Ավետիսյանն առաջադրված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով, որտեղ 33-րդ տեղն է զբաղեցնում:
Ավետիսյանը բնակիչներին ասել է, որ գյուղի ընտրողների հետ հանդիպման է եկել «երկրի ամենաազդեցիկ քաղաքական գործիչը»:
Ըստ նրա` գյուղում 6500 ընտրող կա, եւ բոլորը ձայնը տալու են «Բարգավաճ Հայաստանին»: «Սա միակ կուսակցությունն է, որը կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունն ու բարգավաճումը», - համոզմունք է հայտնել պատգամավորության թեկնածուն` հավելելով, որ գործող իշխանությունների քաղաքականության արդյունքը դարձավ բնակչության ուժեղ արտահոսքը երկրից: Ավետիսյանի կարծիքով, եթե այդպես շարունակվի, արտագաղթի հոսքն էլ ավելի կսաստկանա:
Հավելենք, որ «Բարգավաճ Հայաստանը» իշխող կոալիցիայի կազմում է:




























