Աֆղանստանում եւ Բաղդադում ամերիկացի զինվորների գործողությունները մերկացնող նոր փաստեր են հայտնվել: Դեռ չէր հասցրել հանդարտվել սպանված թալիբների դիակների մոտ ամերիկացի զինվորների օրերս հրապարակված  լուսանկարների հետ կապված սկանդալը, երբ հայտնվեցին տեսագրություններ, որոնցումԱՄՆ-ի զինվորները  Բաղդադում զրահամեքենայով անօրինություններ են գործում:

Տեսագրություններում զինվորականները զրահամեքենայով անցնում են հենց Բաղդադի փողոցներով եւ ավելի ուշ տեղադրված երաժշտության ներքո հրաձգության են ենթարկում կողքից անցնող մեքենաներին, բախվում են նրանց եւ նույնիսկ գցում են անցորդներին: Կադրերից մեկում զինվորականները կանգ են առնում ճանապարհի կենտրոնում եւ գոռում անցնող իրաքցիներին. «Էյ, դուք ինչ է, խնդիրնե՞ր ունեք», հայտնում է  «Ռոսիա 24»-ը:

Տեսագրությունները թվագրված են 2006 թվականին: Դրանց  հերոսներն են  Blackwater մասնավոր ռազմական ըներության աշխատակիցները, որն ավելի վաղ հայտնի էր որպես Academi: ԱՄՆ-ի իշխանությունները պայմանագիր էին ստորագրել ընկերության հետ 2003 թվականին, այդ ժամանակվանից  Blackwater-ի ներկայացուցիչները մարզում էին Իրաքում եւ Աֆղանստանում ծառայող զինվորներին, ապահովում էին օդային հետախուզություն եւ հատուկ նշանակման ջոկատի պատրաստականությունը: 

Հիշեցնենք, որ օրերս թերթերից մեկը հրապարակել էր ցնցող լուսանկարներ, որոնցում ամերիկյան զինվորները նկարահանվել էին իրսնց սպանած աֆղանցիների դիակների մոտ: