Թուրքական Hurriyet պարբերականում հայերի, քրդերի եւ Թուրքիայի մյուս ազգային փոքրամասնությունների դեմ թշնամանք, քեն եւ ատելություն սերմանող հրապարակումները ստիպել են ստամբուլահայ Նադյա Ույգունին եւ Սարգիս Ադամին բողոքի ակցիա նախաձեռնել պարբերականի դեմ։
Նախաձեռնության կողմից Facebook-ում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ թեեւ բազմաթիվ զգուշացումներին, Hurriyet-ը շարունակում է ամենափոքրիկ լուրն էլ գործիք սարքելով՝ խտրականություն եւ ատելություն սերմանել։ «Մինչ այսօր Hurriyet-ի հրապարակումները բազմաթիվ անձանց դեմ իրականացված հարձակումների, սպանությունների համար հող են նախապատրաստում։ Եկեք չկարդանք Hurriyet-ը։ Մեր այս կոչն ուղղված է մարդու իրավունքերը հարգող, ժողովուրդների եւ կրոնների ազատությանը հավատացող լավ մարդկանց համար է։ Ավելի լավ աշխարհի, ավելի լավ Թուրքիայի համար չենք կարդում Hurriyet թերթը»,-նշվել է հայտարարության մեջ։




























