Այսօրվանից կգործի «Միավորված հայեր» կուսակցության հերթական նախընտրական շտաբը: Այս անգամ կուսակցականներն այցելել են Գեղարքունիքի մարզ, որտեղ նրանց դիմավորել են նաեւ գաղափարակիցներ եւ ընտրողներ: Նրանք տեղում բաժանել են կուսակցական ծրագրերի թռուցիկներն ու զրուցել հավաքվածների հետ խնդիրներից ու առաջիկա անելիքներից:
ՄՀԿ շտաբը տեղակայված է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում` Սայադյան փողոց, Կենտրոնական հրապարակ: Նախընտրական շտաբի ղեկավարն է Լեւոն Պիպոյանը, տեղակալը` Ասիկո Բոխյանը, ովքեր պատրաստ են աջակցել բնակիչներին` ընտրական գործընթացում ի հայտ եկող խնդիրների լուծման եւ խախտումների բացահայտման հարցում:




























