2012 թվականի աշնանը ՎՏԲ-ը (Հայաստան) պատրաստվում է բջջային բանկինգի ծառայություն թողարկել: Այդ մասին ապրիլի 20-ին լրագրողներին հայտնել  է ՎՏԲ  (Հայաստան) ՓԲԸ-ի մանրածախ բիզնեսի բաժնի տնօրեն Արտակ Խաչատրյանը: «Մենք արդեն ներդրումներ արել ենք Վրաստանից մեքենաներ բերելու հարցում, թողարկել ենք POS-վարկավորում: Մեզ մոտ օրակարգում են համացանցը եւ բջջային բանքինգը: Վերջինս մենք պատրաստվում ենք թողարկել այս աշնանը: Մենք կշարունակենք ներդրումները մեր գրասենյակների վերակառուցման ոլորտում ինչպես Երեւանում, այնպես էլ ամբողջ հանրապետությունում», – ասել է նա:

Նշենք, որ ներկայումս ՎՏԲ-ի (Հայաստան) հաճախորդները 280 հազար են: Մանրածախ բիզնեսի վարկային պորտֆելը 2011 թվականի վերջին հասել էր 58,3 միլիարդ դրամի  (+44,1% 2010 թվականի համեմատ), զբաղեցնելով, ինչպես նշել են բանկի ներկայացուցիչները, երկրորդ տեղը բանկային համակարգում եւ Հայաստանի ամբողջ վարկային շուկայի 12,6%-ը: Նրանից  9,5 միլիարդը կազմել են փոքր բիզնեսի վարկերը, շուրջ  23 միլիարդը` սպառողական վարկերը,  12 միլիարդ` հիփոթեքը, եւ շուրջ 13 միլիարդը` վարկային քարտերի պորտֆելը:  Ըստ ֆիզիկական անձանց բանկային ավանդների` բանկը հինգերորդ տեղն է գրավում (50 միլիարդ դրամ): (AMD/USD միջին կուրսը 2011 թվականին` 372,5/1):

«2011 թվականին մենք կրկնակի գերազանցել ենք շուկան: Այս տարի մեր ծրագիրը գրեթե նմանատիպ հզոր են: Շնորհիվ մասնաճյուղային ցանցի բարեփոխումների` մենք պատրաստվում ենք մեծացնել մանրածախը 20%-ով ավելի, քան շուկան  միջին հաշվով», – հայտնել է Խաչատրյանը:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հարցին պատասխանելով նշեց  ՎՏԲ բանկի նախագահ,  կառավարիչ Միխայիլ Զադորնովը,  ՎՏԲ-ն (Հայաստան) մեծ ուշադրություն  կդարձնի ոչ բանկային արտադրանքներին. «Մենք, անկասկած, շեշտը կդնենք ապահովագրական արտադրանքների վաճառքի վրա` գույքային, բժշկական ապահովագրության: Հասկանում ենք, որ շուկան այժմ, հնարավոր է,  այնքան էլ ընկալունակ չէ, բայց բանկն այդ ծառայությունները պետք է առաջ տանի հստակ օրինակով: Առավել եւս, որ նման ապրանքների նկատմամբ հետաքրքրություն կա: Ինչ վերաբերում է ոչ պետական կենսաթոշակային ֆոնդերին եւ կյանքի ապահովագրությանը, ապա Հայաստանում մենք պետք է ուսումնասիրենք այդ շուկան»,-հստակեցրել է Զադորնովը:

Նշենք, որ ՎՏԲ  (Հայաստան)  բանկի ակտիվները 2011թ. կազմել է 177,5  մլրդ դրամ: Բանկի վարկային ընդհանուր պորտֆելը 2011թ. աճել է  45,1% - ով` մինչեւ 128 մլրդ դրամ: