ԱՄՆ Մերիլենդ նահանգից ընտրված կոնգրեսական Ջոն Սարբեյնսը Ներկայացուցիչների պալատում հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման պաշտպանությանն ուղղված ոգեշունչ ելույթով: Այդ մասին գրում է «Ասպարեզ» թերթը` վկայակոչելով ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի գրասենյակը:
Իր խոսքում Սարբեյնսը նշել է, որ ԱՄՆ կառավարության մերժողականությունը` «աղ է լցնում հայ ժողովրդի վերքերին, ավելին` այն քայքայում է մեր ողջ երկրի բարոյական հեղինակությունը»:
Կոնգրեսականն ավելացրել է. «Երբ առնչվում ես խորապես համոզիչ փաստերի եւ գիտելիքների հետ` Հայոց ցեղասպանության մասին, ամբողջովին ստահոդ է թվում այն պնդումը, թե ցեղասպանություն չի եղել: Դրա փոխարեն Կոնգրեսում շատերը դեմ են` ասելով, որ ճանաչումը կարող է վնասել մեր եւ Թուրքիայի հարաբերություններին եւ մեր լայն աշխարհառազմավարական շահերին: Ոմանք էլ մտածում են, որ հիմա դրա ժամանակը չէ»:




























