Իշխանություններին ուղղված Վարդան Օսկանյանի քննադատությունը նրա անձնական կարծիքն է: Այդ մասին Եղեգնաձորում ընտրազանգվածի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում  ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Մենք հո տուն-տունիկ չե՞նք խաղում, այս քարոզարշավի ժամանակ ամենքը խոսում է իր մտածելակերպին եւ պատկերացումներին համապատասխան ու արտահայտում են իրենց անձնական կարծիքը»,- ասաց  Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդը նաեւ ավելացրեց, որ կան հարցեր, որոնք քննարկվում են կուսակցությունում, ըստ այդմ համապատասխան որոշում է կայացվում ու հայտարարվում կուսակցական որոշման մասին:  «Իսկ դրանից դուրս` ամենքը պատասխանում են իր պատկերացմանը համապատասխան»,-ամփոփեց նա: