Սանկտ-Պետերբուրգում «585» ցանցի ոսկերչական խանութի հանդուգն կողոպուտ է տեղի ունեցել. գողերը առաստաղից իջել են ուղիղ վաճառողների գլխին` բառի բուն իմաստով: Երբ նրանք անջատել են ազդանշանային համակարգը եւ մտել սրահ, առաստաղից նրանց վրա են իջել զինված 6 անհայտ անձինք:
Ինչպես հայտնում է «ԿՊ»-ն, խանութը գտնվում է բնակելի շենքի երկու հարկերում: Նախօրեին գողերը մտել էին երրորդ հարկի բնակարանը` ներկայանալով որպես սանտեխնիկներ: Բնակարանի բնակիչների ձեռքերը ոլորել են եւ սկսել են հատակում անցք փորել: Բնակարանի տերերը նրանց ոչ մի կերպ չեն կարողացել խանգարել:
Դեպքի վայրում աշխատում են քննիչները, վնասի չափը ճշտվում է:




























