Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը Հայոց ցեղասպանության տարելիցի նախաշեմին` ապրիլի 21-ին Չիկագոյում կայանալիք հիշատակի միջոցառման ժամանակ  հանդես կգա «Արդարություն հարց» կոչվող ելույթով, հաղորդում է «The Armenian Weekly»-ին:

Էվանսը Հայաստանում ԱՄՆ դեսպանն էր 2004-2006թթ-ին: 2005թ-ին ԱՄՆ  հայ համայքի հետ հանդիպմանը նա հայտարարել էր. «Այսօր ես դա կանվանեմ Ցեղասպանություն: Կարծում եմ, որ մենք, ԱՄՆ կառավարությունը, ձեր` մեր համաքաղաքացիների հանդեպ, այդ խնդրի վերաբերյալ ավելի բաց եւ ազնիվ քննարկման պարտավորություն ունենք»: Իր ազնվության եւ Հայոց ցեղասպանության մասին խոսելու արիություն համար դեսպանը ետ էր կանչվել եւ «հեռացել» դիվանագիտական ծառայությունից` 30-ամյա փայլուն կարիերայից հետո:

Միջոցառումը տեղի կունենա տեղական ժամանակով ժանը 19:30-ին,  Չիկագոյի Գլենվյու արվարձանի հայկական եկեղեցում: