Ապրիլի 23-ից Եվրոպական միությունը նոր պատժամիջոցներ կկիրառի Սիրիայի նկատմամբ: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Բեռնար Վալերոն: Նոր սահմանափակումները կվերաբերեն լյուքս կարգի ապրանքների արտահանմանը եւ մի շարք հումքային ապրանքների, հաղորդում է РБК-ն:

Սիրիայի նկատմամբ, արդեն գործում են ԵՄ-ի տնտեսկան պատժամիջոցները: Փորձագետների գնահատմամբ, Սիրիայի արտարժութային պահուստները, որոնք նախքան պատժամիջոցները կազմում էին 17 մլրդ դոլար, կրկնակի կրճատվել են: Բացի այդ, պատժամիջոցները լուրջ վնաս են հասցրել Սիրիայի նավթային ոլորտին, քանի որ Սիրիայի նավթի 90 տոկոսը վաճառում էր Եվրամիությանը:

Նավթի վաճառքի կրճատման վնասը կազմել է 2 մլրդ դոլար: