«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` ապրիլի 20-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 392.33 դրամ: Նշենք, որ երեկ բորսայում գործարք չի կայացել, իսկ նախորդ օրվա համեմատ դոլարն էժանացել է 0.36 կետով կամ 1.42 կետով:
Ընդհանուր առմամբ բորսայում վաճառվել է 2.75 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկան այս փոփոխությանը արձագանքել է նրանով, որ փոխանակման կետերում դոլարի վաճառքի փոխարժեքն իջել է մինչեւ 393 դրամ: Դոլարը գնվում է 391-392 դրամով:




























