Ռուսաստանյան հանրահայտ ոսկերչական «Էսթետ» ընկերությունը Երեւանում եւ Ստեփանակերտում ոսկերիչներ պատրաստող դպրոցներ է հիմնում: Այսօր` ապրիլի 20-ին Երեւանի տեխնոլոգիական թիվ 1 քոլեջում տեղի ունեցավ նորաստեղծ դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ «Էսթետ» ընկերության հիմնադիր Գագիկ Գեւորգյանը: Նշենք, որ վերջինս նաեւ Հայ ոսկերիչների միության (AJA) նախագահն է, ու դպրոցը պաշտոնապես բացվում է հենց AJA-ի աջակցությամբ եւ ֆինանսավորմամբ:

Աշակերտներն իրենց գործնական դասընթացները կանցկացնեն Երեւանի «Նյու Էսթետ» ոսկերչական գործարանում:

Նշենք, որ «Էսթետ» ընկերության ոսկերչական գործարանը Մոսկվայում խոշորագույնն է Եվրոպայում, ընկերությունը Մոսկվայոմ նաեւ գերժամանակակից ցուցասրահ ունի:

AJA-ը ոսկերչական դպրոց կբացի նաեւ Քալիֆորնիայոմ, մտադիր է Հայաստանում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտու շրջանակներում հիմնել ոսկերչական գոտի, որտեղ կաշխատեն տարբեր երկրներից ներկայացված հայտնի ոսկերչական ընկերություններ: