Ճապոնիայում գազանանոցից արջեր են փախել, նրանք հոշոտել են հազանանոցի աշխատակից երկու կանանց: Ողբերգությունը տեղի է ունեցել Ակիտա պրեֆեկտուրայում Հատիմանտայ այգում: Այգին ձմռանը փակված էր զբոսաշրջիկների համար եւ այցելուներ այդ պահին չեն եղել, հաղորդում է BBC-ն:
Աշխատակիցներից մեկին հաջողվել է փախչելով փրկվել կենդանիներից:
Տեղի լրատվամիջոցների տեղեկատվությամբ, որսորդներն արդեն ոչնչացրել են մի քանի արջի, սակայն ինչպես նշում է ոստիկանությունը, դեռ հայտնի չէ, թե գազանանոցում գտնվող 38 արջերից քանիսն են լքել վանդակը: Ոստիկանությունը դիմել է տեղի բնակիչներին` խնդրելով տներից դուրս չգալ:




























