Հարավային Սուդանն սկսել է դուրս բերել զորքերը ինն օր առաջ գրավված Հեգլիգ քաղաքից, որը գտնվում է խոշոր նավթահանքերի մոտ: Ամենայն հավանականությամբ, դրան կհաջորդի վիճահարույց Աբեյ տարածքից զորքերի դուրս բերումը, գրում է «Իզվեստիան»:
Թերթը հիշեցնում է, որ ապրիլի 19-ին Սուդանի Հանրապետության նախագահ Օմար ալ Բաշիրը պատերազմ էր հայտարարել Հարավային Սուդանին: Երկրում զորահավաք էր հայտարարվել:
Անցած տարի ամռանը Հարավային Սուդանի առանձնացումից հետո բոլոր նավթահանքերը մնացել էին հարավում, իսկ նավթամուղը` հյուսիսում: Այն բանից հետո, երբ հյուսիսցիներն սկսեցին խողովակից ինքնուրույն եղանակով իրենց վերցնել նաթի մի մասը եւ տարանցման վճարը, հարավը մորատորիում սահմանեց արդյունահանման համար:
Դրանից հետո Հարավային Սուդանի նախագահ Սալվե Կիիրը ուժեր ուղարկեց հյուսիս` նապատակ ունենալով նրանց զրկել Հեոգլիգ քաղաքի մոտակայքի նավթահանքերից: Հիմա արդեն զորքերն այնտեղից հեռանում են:




























