Պակիստանում աղետի է ենթարկվել Boeing 737 քաղաքացիական օդանավը: Ինչպես հաղորդել է տեղի Geo TV հեռուստաալիքը, օդանավում եղել է 127 ուղեւոր:

Կարաչի քաղաքից օդ բարձրացած օդանավը աղետի է ենթարկվել, երբ պատրաստվում էր վայրէջք կատարել Իսլամաբադի միջազգային օդանավակայանում:

Boeing-ը պատկանում է տեղական Bhoja Airline ավիաընկերությանը: Ավիալայների աղետի վայր են մեկնել փրկարարներ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ականատեսները հայտնում են, որ օդանավն ընկել է բնակելի թաղամասի վրա, շատ տներ աղետի վայրում հրդեհվել են: