Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում 2012 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր է սահմանել 2012 թվականի սեպտեմբերի 9-ը եւ  2012 թվականի սեպտեմբերի 16-ը:

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ կարող են անցկացվել տարին մինչեւ չորս անգամ:

Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2011թ. նոյեմբերի 10-ին N86-Ա որոշմամբ 2012 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր էր սահմանել` 2012թ. փետրվարի 12-ը եւ  2012թ. հուլիսի 8-ը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ քաղաքացի Ռուբեն Թորոսյանի մի շարք դիմումներ: