Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից ոչ շատ հեռու Boeing 737 օդանավի աղետի զոհերի թիվը 118 է: Նման տվյալներ է հաղորդել այդ երկրի պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ աղետը կարող էր տեղի ունենալ վատ եղանակային պայմանների պատճառով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր Bhoja Airline ընկերությանը պատկանող օդանավում գտնվել է 127 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ: Օդանավը Կարաչիից թռչում էր Իսլամաբադ:
Լրատվամիջոցների փոխանցմամբ, օդանավի հետ կապը կտրվել է վայրէջքից մի փոքր առաջ: Ականատեսները հայտնում են, որ օդանավն ընկել է բնակելի թաղամասի վրա եւ շատ տներ այրվել են:




























