Մեքսիկայում խոշոր վթարի հետեւանքով ապրիլի 20-ին զոհվել է առնվազն 30 մարդ, եւս 20-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:
Ինչպես հաղորդում է Վեստի.Ru-ն, միջադեպը տեղի է ունեցել Վերակրուս նահանգում: Բեռնատարի ծանր կցորդը պոկվել է ամրակից եւ բախվել ուղեւորատար ավտոբուսին:
Վթարի զոհերի թիվը կարող է աճել, քանի որ հիվանդանոց տեղափոխվածներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է: Վթարի այլ մանրամասներ չեն հաղորդվում:




























