Բջջային հեռախոսների խոշոր արտադրող Nokia-ին 2012թ. առաջին եռամսյակում  929 մլն եվրոյի (մոտ 1,2 մլրդ դոլար) վնաս է կրել:

Ինչպես հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Nokia –ի արտադրանքի ծավալը կրճատվել է 30%-ով` ընդհանուր առմամբ կազմելով  7,354 մլրդ եվրո: «Ընկերությունը արմատական փոփոխությունների շրջան է ապրում այն պահին, երբ շուկայում արագ փոփոխվում է իրավիճակը: Անցած տարվա ընթացքում մենք նկատելի առաջընթացի հասանք նոր ռազմավարության իրականացման առումով, սակայն շուկայի մրացակցությունն ավելի մեծ էր, քան ենթադրում էինք»,-հայտարարել է Nokia-ի գլխավոր տնօրեն  Սթիվեն Էլոպը:

Բջջային հեռախոսի ֆիննական արտադրողը շուկայում պահպանում է առաջատար դիրքը, սակայն Apple-ն ու Samsung-ն ընդհուպ մոտենում են նրան` իրենց  սմարթֆոնների վաճառքի ծավալով, նշում  է BBC Russian-ը: