Ռուսաստանն ապրիլի 20-ին ՄԱԿ-ի ԱԽ է ներկայացրել Սիրիայում մոնիտորինգային առաքելության վերաբերյալ բանաձեւի նախագիծ:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը հայտարարել է, որ ռուսաստանյան նախագիծը ենթադրում է ՄԱԿ-ի 300-հոգանոց դիտորդական առաքելության ստեղծում` 90 -օրյա ժամկետով: Լուկաշեւիչի խոսքով` ներկայումս ակտիվ աշխատանքներ են իրականացվում` ռուսական նախագծի հիման վրա: Վերջնական որոշման կայացումը նախատեսվում է ապրիլի 21 –ին:
Բանաձեւի նախագիծը կոչ է պարունակում սիրիական հակամարտության բոլոր կողմերին` խաղաղ կարգավորման ծրագրի իրականացման, քաղաքական երկխոսության սկսման եւ դիտորդների հետ սերտ համագործակցության վերաբերյալ:




























