Disney ստուդիայի նախագահ Ռիչ Ռոսն ապրիլի 20-ի պաշտոնաթող է եղել:

Ինչպես հաղորդում է «Deadline.com»-ը,  իր հրաժեշտի ուղերձում Ռոսն ասում է. «Ես կորցրել եմ վստահությունը սեփական ունակություններիս նկատմամբ` նախագահի դերը կատարելու հարցում: Այդ իսկ պատճառով ես պաշտոնից հրաժարվելու դժվար որոշում կայացրեցի»:

Հաղորդվում է, որ 2010թ-ից ստուդիան վնասներ է կրում. այն ստիպված է եղել լուրջ գումարներ դուրս գրել «Prince of Persia», «The Sands of Time, 2010», «The Sorcerers Apprentice», «Mars Needs Moms» ֆիլմերի, ինչպես նաեւ վերջերս դուրս եկած «John Carter» ֆանտաստիկ մարտաֆիլմի համար:

Նշենք, որ Ռոսը «Walt Disney Studios»-ում աշխատել է 15 տարի: