Աշխարհի ամենատարեց մարդը` Ձիրոէմոեն Կիմուրան ապրիլի 19-ին նշել է ծննդյան 115-ամյակը:

Ինչպես տեղեկացնում է ճապոնական  «Նորություններ Ճապոնիայից» կայքը, նա բնակվում է Ճապոնիայի Կիոտա նահանգում եւ Կետանգոյում գտնվող իր տանն էլ նշել է հոբելյանը:

Նրա հետ են բնակվում ավագ որդու 83-ամյա կինը, ինչպես նաեւ թոռներից մեկի 59-ամյա կինը:  Կիմուրան ունի 14 թոռ, 25 ծոռ եւ 13 թոռի թոռ: Իր երկարակեցութան գաղտնիքը նա համարել է արեգակը: «Սա արեւի օրհնանքն է: Ես ամեն օր երկինք եմ նայում»,-նշել է հոբելյարը, որից հետո ափերը միացրել է եւ ասել «Thank you»: