Մարալիկի ոստիկանապետ Համբարձում Տոնոյանի վերաբերյալ բավական ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս: Թերթի աղբյուրների համաձայն` Տոնոյանի ղեկավարած կառույցը հանցագործություններ չարձանագրելու սովորություն ունի: Մարալիկ քաղաքում եւ նրա հարակից գյուղերում վերջերս տեղի են ունեցել գողություններ, որոնք ոստիկանությունը չի արձանագրել:

Օրինակ` Մարալիկում Երվանդ Ուռուտյանին պատկանող խանութում վերջերս մոտ 1.5 մլն դրամի գողություն է կատարվել, ինչը ոստիկանությունում չի արձանագրվել: Նման դեպք է գրանցվել նաեւ Քարաբերդ գյուղում, երբ ոչխարներ են առեւանգել:

ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից, սակայն, հերքել են այս լուրերը, գրում է թերթը: