Թիվ 22 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Մանվել Բադեյանը անդրադաձել է ՀԱԿ-ի` նախօրեին տարածած հայտարարությանը, թե ՀՀԿ ներկայացուցիչները հրաժարվում են ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ բանավիճելուց` ասելով, որ ինքը ոչ մի հրավեր չի ստացել: Այդ մասին գրում է «168 ժամը»:

««Թող ինձ առաջարկեն խելոք մարդ, ես իրա հետ կնստեմ դեբատի, բայց ախմախ մարդու հետ չեմ համաձայնի»,- ասել է Բադեյանը: Հիշեցմանը, թե ՀՀԿ-ից ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ հիմնականում հրաժարվում են բանավիճել` ասելով, թե իրենց «կալիբրի» գործիչներ չեն, Մ. Բադեյանն ասել է. «Կարա տենց բան լինի: Ես կհամաձայնեմ բանավիճել միայն խելացի մարդու հետ: Ես էլ չեմ համաձայնի բանավիճել էն մարդու հետ, որի անունն ընդամենը ՀԱԿ ա: Թող իրանք որոշեն` իրանց խելոք մարդը ով ա»»,- գրում է «168 ժամ» թերթը: