Պակիստանում ինքնաթիռի վթարի արդյունքում, վերջին տվյալներով, զոհվել է 138 մարդ, ներառյալ ուղեւորները, անձնակազմի անդամները եւ այն տների բնակիչները, որոնց վրա ընկել է ինքնաթիռը:
Վթարի վայրում աշխատում են փրկարարները: Նրանց արդեն հաջողվել է գտնել սեւ արկղը, գրում է vesti.ru-ն:
Boeing-737 ինքնաթիռը, որը Կարաչիից թռչում էր Իսլամաբադ, ընկել է վայրէջքից տառացիորեն մի քանի րոպե առաջ: Վթարի պատճառը, ըստ քաղավիացիայի, վատ եղանակն է եղել:
Ըստ տեղի լրատվամիջոցների` ինքնաթիռն արդեն 27 տարի շահագործվում էր եւ գրեթե սպառել էր ռեսուրսները:




























