ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնեցրել է Սիրիայի մասին նոր բանաձեւի տեքստը, համաձայն որի այդ երկրում միջազգային դիտորդների թիվը այդ 30-ից պետք է հասնի 300-ի:
Սպասվում է, որ բանաձեւի քվեարկությունը կկայանա ապրիլի 21-ի երեկոյան, հաղորդում է Associated Press-ը:
Բանաձեւի նախագծին համապատասխան, 300 դիտորդները առաջին 90 օրում կհետեւեն Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի նախագծի իրագործմանը:
Բանաձեւի տեքստում սիրիական իշխանությունների առջեւ պահանջ է դրվում ապահովել երկրում դիտորդների ազատ տեղաշարժը, ինչպես նաեւ առաքելությանը տենիկական եւ տրանսպորտային աջակցություն ցուցաբերել: Բացի այդ, սիրիական երկու կողմին էլ կոչ է արվում ապահովել դիտորդների անվտանգությունը:




























