Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Կենտրոնականի բաժնի ծառայողները հանցագործության կասկածանքով ոստիկանության կենտրոնականի բաժին բերման են ենթարկել  Պետեկամուտների կոմիտեի Նոր Նորքի բաժնի աշխատակից 1969թ. ծնված Կարեն Կ.-ին: Այդ մասին գրում  է «Հայացքը»:

«Վերջինս խոստովանել է, որ անցյալ տարվա նոյեմբերի 14-ին ինքն է դանակահարել 1985թ. ծնված Մերուժան Դ.-ին: Պարզվել է, որ Բրյուսովի փողոցում նա վիճաբանել է Մերուժան Դ.-ի եւ վերջինիս ընկերոջ`1992թ. ծնված Ժիրայր Ա.-ի  հետ եւ դանակով հարվածել է Մերուժան Դ.-ին»,- գրում է «Հայացք» թերթը: