Նախագահ Բարաք Օբամայի եւս երեք թիկնապահներ են ազատվել աշխատանքից Կոլումբիա կատարած այցի ընթացքում մարմնավաճառների հետ կապված սկանդալի պատճառով: Այսպես, աշխատանքից զրկվել են գաղտնի ծառայությունների վեց աշխատակիցներ:
Ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչը հայտնել է, որ աշխատանքից հեռացվել է եւս մեկ` 12-րդ մասնակիցը;
Ապրիլի 20-ին Բարաք Օբամային նախագահական թիկնազորի վիճակի մասին զեկուցել է ծառայության պետ Մարկ Սալիվանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոն:
Հիշեցնենք, որ նախագահի Կոլումբիա կատարած այցի ժամանակ նրան ուղեկցող հատուկ ծառայությունների աշխատակիցները հյուրանոց մարմնավաճառներ էին բերել: Նրանցից մեկը` ուղեկցորդուհու ծառայություններ մատուցող Տանյան, չստանալով պայմանավորված գումարը, աղմուկ էր բարձրացրել: Միջադեպը հարթվել էր տեղական ոստիկանության միջամտությամբ: 12 թիկնապահներն ու 10 զինվորականները հետ էին ուղարկվել երկրից:
Դեպքը, որի կարող էր սպառնալիք լինել ԱՄՆ-ի նախագահի անվտանգության համար, հետաքննում է ԱՄՆ Կոնգրեսի հատուկ հանձնաժողովը:




























