ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում Սուրբ Կույս Մարիամի քոլեջի ուսանող Քեւին Ֆորթսին հեռացրել են «նորվեգացի հրաձիգ» Անդրես Բրեյվիկի հետ նամակագրության պատճառով:
Վերջին կուրսի ուսանողը «տեսանելի ապագայում» պարապմունքներին մասնակցելու, ինչպես նաեւ քոլեջի տարածք մտնելու իրավունք չի ունենա:
23-ամյա Ֆորթսը ոչ միայն նամակագրությամբ իր համակրանքն է հայտնել Բեյվիկին, այլեւ քանիցս լրատվամիջոցներում բացահայտ պաշտպանել է նրա գաղափարները;
Երիտասարդի խոսքով` Բրեյվիկը «գիտակցել է, որ նպատակին հասնելու ամենաարդյունավետ միջոցը ահաբեկչությունն է»: Իսկ Բրեյվիկի սպանած երեխաներին նա անվանել է «քաղաքականության հարկադիր զոհեր», հաղորդում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:
Քոլեջում ընդգծել են, որ ուսանողները «անձնական կարծիքի իրավունք ունեն», սակայն Ֆորթսի գործողությւնները «մանրակրկիտ հետաքննություն են պահանջում»:




























