Հարավային Սուդանը հայտարարել է, որ նախկինի նման վերահսկում է Սուդանի հետ սահմանին գտնվող Հեգլիգ շրջանը:

Հիշեցնենք, նախօրեին հայտնի էր դարձել, որ Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը հրամայել է զորքերը դուրս հանել սահմանամերձ Հեգլիգ նավթային շրջանից, իսկ հյուսիսցիները հայտարարել էին, որ Հեգլիգն ամբողջությամբ մաքրել են Հարավային Սուդանի զորքերից` հարավցիներին մարդկային եւ տեխնիկական հսկայական վնաս պատճառելով:

Որպես խոսքերի ապացույց` Հարավային Սուդանի բանակի հրամանատարությունը նշել է այն, որ Սուդանը մինչեւ ուշ երեկո Հեգլիգի  վրայով ավիաթռիչքներ էր իրականացնում. «Եթե նրանք գրաված լինեին տարածքը, չէին ռմբակոծի սեփական քաղաքացիներին», - նշել է հարավի ներկայացուցիչը, գրում է  «Ռոսբալտը»: